Նոյեմբերի 24, 2024

Ավարտվել են հանրապետական ԲԿ-ում ծննդատան նոր մասնաշենքի շինաշխատանքները

By Արցախ լրատվական Հուլիսի 19, 2022
Ավարտվել են հանրապետական բժշկական կենտրոնում ծննդատան համար նախատեսված նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները․
 ️Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի՝ պատերազմի հետևանքով վնասված նոր մասնաշենքի վերակառուցման շինաշխատանքներն ավարտվել են։
 Շենքի վերականգման աշխատանքներին մասնակցում էին թվով 4 շինարարական կազմակերպություն՝ «Պանտ» ՍՊԸ, «Բլարգ» ՍՊԸ, «Արմեն Շին» ՍՊԸ և «Ալեք Շին» ՍՊԸ։
 Շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով։
 Շինարարական աշխատանքների որակի հսկողությունն իրականացվել է ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության մասնագետների կողմից։
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ