Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի Խանցք համայնքում մասնակցել է «Ապագա սերունդներ» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցված մանկապատանեկան մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արայիկ Հարությունյանի խոսքով՝ համայնքի զարգացման ծրագրերը գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում, և գալիք տարի նախատեսված է պետական միջոցներով ասֆալտապատել դեպի համայնք տանող ճանապարհը: