Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից՝ երկրի ղեկավարը այցելել է Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր, շնորհավորել ուսուցիչներին և աշակերտներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթելով նրանց հաջողություններ, աշխատասիրություն ու ամենայն բարիք:
Միաժամանակ նախագահը համոզմունք է հայտնել, որ աշակերտները կգործադրեն բոլոր ջանքերը անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու ուղղությամբ, կդառնան գրագետ ու կիրթ մարդիկ, իրենց երկրի արժանի քաղաքացիներ, քանի որ նաև դրանով է պայմանավորված Արցախի ապագա հզորությունն ու զարգացումը: