Ասկերանում Վերջին զանգը սկսվել է լռության և խոնարհումի րոպեով: 2020թ.ի պատերազմից հետո Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը 3 տարի է, ինչ վերջին զանգերի մեկնարկն այսպես է սկսում ի հիշատակ 44օրյա պատերազմում մարտիրոսված դպրոցի սան Արեն Մովսիսյանի և հանուն Արցախի իրենց կյանքը չխնայած բոլոր նահատակների:
Ավանդական վերջին զանգին աշակերտները երախտիքի խոսք են հայտնում իրենց ուսուցիչներին: 1-ին դասարանում նրանց դասվարը Միրա Հայրապետյանն էր, ով այսօր՝ 11 տարի անց հուզված է, գիտե՝ իր աշակերտներից շատերն ուսում պիտի ստանան Հայաստանի Հանրապետության տարբեր բուհերում, բայց կյանքի ճանապարհը շարունակում է փակ մնալ: Նա մաղթում է.
ՍԻՆՔՐՈՆ 1 – Թող բացվեն մեր կյանքի ճանապարհները, որպեսզի իրենք բացեն գիտության փակ դռները:Մաղթում եմ խաղաղություն մեր Արցախ աշխարհին: Եթե խաղաղություն լինի, մենք կերտելու ենք, իսկ մեր ապագան այս երիտասարդների ձեռքերում է: