Ռուս խաղաղապահների աջակցությամբ մեկնարկել է Ճարտար քաղաքի և Մարտունու շրջանի մոտակա գյուղերի բնակիչների համար նախատեսված ջրատարի շինարարությունը: ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սկսվել է ջրամատակարարման կենտրոնացված համակարգի կառուցումը: Ջրատարի և արտաքին ցանցի մոնտաժային աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև ամսվա վերջ: Խաղաղապահներն ապահովում են շինարարական աշխատանքների անվտանգությունը: