Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանում պահվող 8 հայ ռազմագերի վերադարձել է հայրենիք։ ՖԲ-յան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Վերադարձած գերիներն են՝ Տարզյան Սարգիս, Բալայան Վարդգես, Պետրոսյան Արմեն, Բաբայան Արթուր, Սարգսյան Հմայակ, Գալոյան Գուրգեն,Կյուրեղյան Գրիգոր, Մալոյան Վաղարշակ։