Վերջին շրջանում իրավիճակի սրացում է նկատվել Թայվանի հարցի շուրջ։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն այս կապակցությամբ։
«Ռադիոլուրի» հարցին Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսակ Վահան Հունանյանն է պատասխանել. Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումն առ այն, որ սատարում է «մեկ Չինաստան» սկզբունքին։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ ասել է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը: