Մարտի 11, 2025

Շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 օբյեկտ

By «Արցախ» լրատվական Փետրվարի 25, 2022

ՌԴ ԶՈւ-ն հատուկ գործողության ընթացքում շարքից հանել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 օբյեկտ։ Այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ 118 օբյեկտներից 11–ը, նրա խոսքով, ռազմական օդանավակայաններ են, 13–ը` Ուկրաինայի ԶՈւ հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, 14–ը` С-300 և Օսա զենիթահրթիռային համակարգեր, 36–ը` ռադիոլոկացիոն կայաններ։  Կոնաշենկովի նաև ասել է, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի զորքերը ՌԴ ԶՈւ կրակային աջակցությամբ շարունակում են հակահարձակողական գործողությունները Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների դեմ: Նրա խոսքով` ԴԺՀ-ի զորքերը, հաղթահարելով հակառակորդի համառ դիմադրությունը, Վոլնախսկի ուղղությամբ առաջացել են ևս 1 կիլոմետրով, իսկ ԼԺՀ-ի զորքերը` Ստեպովոյե շրջանում խորացել են մինչև 9 կիլոմետր։ ՊՆ ներկայացուցիչը հաստատել է, որ Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները փետրվարի 24-ին ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի տարածքի նկատմամբ։ Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի տարբեր ուժային կառույցների ավելի քան 150 զինվորական վայր են դրել զենքերը` Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և Դոնբասի հանրապետությունների ռազմական հատուկ գործողության արդյունքում։ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ մարտական գոտում իրավիճակի կայունացումից հետո բոլոր հանձնված ուկրաինացի զինծառայողները տուն կվերդառնան։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ