Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից մեջքի շրջանում վիրավորում է ստացել: Այնտեղ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զենքերից պարբերաբար գնդակոծում է գյուղի հարակից դաշտերը: «Արցախ» լրատվականին մանրամասներ է հայտնել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:
«Խրամորթի բնակչության անվտանգությունն ապահովելու համար իրականացվել են լրացուցիչ աշխատանքներ, այդ թվում` ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից, և գործադրվում են բոլոր ջանքերը խնդրին խաղաղ ճանապարհով հանգուցալուծում տալու համար»,- նշել է Համլետ Ապրեսյանը: