Այսօր Արցախի և Հայաստանի Ազգային հերոս Մոնթե ՄԵլքոնյանը՝ Ավոն, կդառնար 64 տարեկան։ Ունեցած հրամանատարական բարձր հմտությունների շնորհիվ, Մոնթեին հաջողվել է իր զինակիցների հետ անառիկ պահել ոչ միայն Մարտունին, այլ նաև Քարվաճառը։ Այժմ թշնամու հսկողության տակ է անցել այն ու նաև Ակնան, որտեղ հերոսն ընկավ և որտեղ նրա հիշատակին խաչքար կանգնեցվեց։ Այսօր նորից Մարտունում՝ նրա արձանի մոտ մարդաշատ էր։ Մեծ ու փոքր եկել էին հերոսի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Նրանց շարքում էր նաև Անահիտ Ստեփանյանը: