Արցախի հիդրոօթերևութաբանության ծառայությունից հաղորդում են, որ հանրապետության տարածքում վաղը կդիտվի ամպամածություն, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Վայրկյանում 3-6 մետր արագությամբ հարավ-արևմտյան քամի, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` վայրկյանում 15-20 մետր արագությամբ: Օդի ջերմաստիճանը գիշերը՝ 10-ից 15, ցերեկը՝ 21-ից 26 աստիճան տաքություն: