Նոյեմբերի 22, 2024

Հայտնի են «Հայրենիք» խաղ-մրցույթի հաղթողները

By Մարգարիտա Ղուշունց Մայիսի 05, 2022

Եզրափակիչ փուլում մրցում էին ՝ «Վարարակն», «Գանձասար», «Փյունիկ», «Արցախ», «Պատանի արցախցիներ» թիմերը։ Համառ պայքարում ոսկե գավաթը նվաճել է  ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը ներկայացնող «Վարարակն» թիմը։ Հաղթանակ նվաճելը  դժվար էր, պետք էր ճիշտ կողմնորոշվել և գործել անսխալ՝ ասում է թիմի ավագ Մարիամ Հարությունյանը․ 

«Այս խաղը շատ կարևոր էր, քանի որ ծանոթացանք մեր  փոքրիկ երկրի պատմությանը: Ինչպես ասում են, մարդ չի կարող սիրել իր հողը, եթե չգիտի նրա պատմությունը: Մենք ձեռք բերեցինք շատ գիտելիքներ, որոնք, համոզված եմ, մեզ շատ կօգնեն ապագայում»: 

Արցախը վառ անհատականությունների պակաս երբևիցե չի ունենա՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի համոզմունքն է։ Նման մրցույթների անցկացումը կարևոր է  հատկապես այս շրջանում՝ ասում է․ 

«Պատմության բոլոր քառուղիներում ճակատագրի բերմամբ հայերիս բախտ է վիճակվել գոյատևել պատերազմներով, ունենալ ծովից ծով ձգվող պետականություն: Թեպետ ունեցել ենք բազում կորուստներ, սակայն կարողացել ենք վեր հառնել և հասնել մեր այսօրվան: Եվ այն ազգը, որն ունի գիր ու գրականություն, հոգևոր մշակույթ, նա երբևիցե չի կորչի, այն ազգը, որը պատերազմ է գնում «Առավոտ լուսո» երգելով ու քոչարի պարելով, կգոյատևի հավերժ»:

 Ստեփանաերտի համար 12 հիմնական դպրոցի «Պատանի արցախցիներ» թիմը զբաղեցրել է   երկրորդ տեղը, իսկ համար 5 հիմնական դպրոցի «Գանձասար» թիմը՝  երրորդ: Հաղթող թիմերը պարգևատրվել են նվերներով և պատվոգրերով։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ