Արցախի հիդրոօթերևութաբանության ծառայությունից հաղորդում են, որ հանրապետության տարածքում վաղը կդիտվի ամպամածություն, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Վայրկյանում 2-5 մետր արագությամբ արևմտյան քամի, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` վայրկյանում 15-20 մետր արագությամբ: Օդի ջերմաստիճանը գիշերը՝ 9-12, ցերեկը՝ 14-17 աստիճան տաքություն: