Արցախի հիդրոօթերևութաբանության ծառայությունից հաղորդում են, որ հանրապետության տարածքում վաղը կդիտվի փոփոխական ամպամածություն, կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Վայրկյանում 2-5 մետր արագությամբ արևմտյան քամի, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ վայրկյանում 17- 20 մետր արագությամբ: Օդի ջերմաստիճանը գիշերը՝ 8-13, ցերեկը՝ 23-28 աստիճան տաքություն: