Գայանե Դավթյանն առաջին անգամ Արցախ է եկել 2021 թ. օգոստոսին՝ ՌԴ Պյատիգորսկ քաղաքից: Եկել էր Արցախը անձամբ տեսնելու. իչպիսին է այն և ինչպես են պատերազմից հետո ապրում այստեղ:
«Պատերազմից հետո իմ մեջ ինչ-որ բան փոխվեց և ես ցանկացա ավելի մոտ լինել իմ արմատներին ու հայրենիքին: Եվ ես եկա, տեսա, թե ինչպես են մարդիկ այստեղ ապրում, ինչ է նրանց պակասում»:
Գայանեն մեծ ոգևորությամբ է խոսում իր աշխատանքի մասին: Առաջին օգնությունը Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքում է իրակնացրել: Նախիջևանիկի դպրոցին է տրամադրվել 12 գրատախտակ, հեռադիտակներ, մանրադիտակներ, քիմիայի և կենսաբանության դասընթացների համար անհրաժեշտ սարքավորումներ:
«Պյատիգորսկում դրամահավաք եմ կազմակերպել, բարեգործական երեկո եմ կազմակերպել և մենք հավաքել ենք 150 հազար ռուբլի և գնել ենք դպրոցի համար անհրաժեշտ պարագաներ»: Նախիջևանիկում բոլորը ողջունել են Գայանեի նախաձեռնությունը, նրանց ոգևորվածությունը փոխանցվել է նաև Գայանեին: Ասում է՝ ամեն անգամ, երբ գալիս եմ Արցախ, գյուղ եմ գնում: Գայանեի գործունեությունն Արցախում այսքանով չի սահմանփակվել: Նրան են միացել նաև ընկերները Յաշա Պետրոսյանը և Իննա Ավանեսյանը: Նրանք համատեղ ուժերով ստեղծեցին «Բարի Արցախ» նախագիծը: Գործունեության ուղղություններից մեկը Արցախի համայնքներում խաղահրապարակներ կառուցելն է:
«Մենք արդեն կառուցել ենք 2 խաղահրապարակ, մեկը Նախիջևանիկում մյուսը Լուսաձորում»:
Գայանեն և ընկերները ծրագրում են հնարավորությունների սահմաններում շարունակել իրենց գործունեությունն Արցախում: Բազմաթիվ նախագծեր ու մտահաղացումներ ունենք: Հետագայում էլ կաշխատենք ըստ անհրաժեշտության ՝ասում է «Բարի Արցախ» նախագծի համահիմնադիր Գայանե Դավթյանը: Գայանեն չի թաքցնում առաջիկայում Արցախում բնակություն հաստատելու իր ցանկությունը: