Նոյեմբերի 24, 2024

Հանրապետությունում մեկնարկել են միասնական քննությունները

By Մարգարիտա Ղուշունց Հունիսի 07, 2022

Այսօր Ստեփանակերտի համար 2 և 6 դպրոցներ քննության էին եկել կենասաբանություն և աշխարհագրություն առարկաներից դիմում ներկայացրած աշակերտները։   Քննությունների  մեկնարկը տրվեց կրթության ոլորտի ներկայացուցիչների պարզաբանումներով: Քննասենյակի մթնոլորտը հանգիստ էր. աշակերտները  համակ ուշադրությամբ ծանոթանում էին հարցաթերթիկներին: Անհանգիստ էին քննասենյակից դուրս  էկրանի շուրջ  հավաքված ծնողները: 11-րդ դպրոցի աշակերտ Էլինա Գևորգյանի մայրը անհանգստությունը պայամանվորում է նրանով, որ այս քննությունը դստեր երազանքին հասնելու առաջին պատասխանատու քայլն է։ Էլինան քննություն էր հանձնում կենսաբանություն առարկայից. ընտրել է բժշկի մասնագիտությունը: 

«Մանկուց սիրում էր բժշկի մասնագիտությունը։ Սա նրա երազանքն է, ուզում է դառնալ սրտային վիրաբույժ»։

 Քննությունների հաջող ավարտից հետո Էլինան կընդունվի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Նա  ցանկանում է դառնալ Արցախի լավագույն սրտային վիրաբույժներից մեկը, նպաստել՝  Արցախում բժշկության զարգացմանը՝ ասում է մայրը։ Քննության մասնակիցներին ողջունելու էր եկել ԿԳՄՍ նախախար Անահիտ Հակոբյանը: Նախարարը քննաշրջանին պատրաստվածության մակարդակը բարձր է որակում։ 

«Տեխնիկական առումով պատրաստ ենք, մենք հասցրել ենք այս ուսումնական տարում լրացնել բացթողնված դասերը։ Երեխաներին մատուցվել են համապատասխան ուսումնական նյութը։ Համոզված եմ՝ բոլորն էլ հաջողություն կունենան»։

 Քննությունների ընթացքում խախտումներ չեն արաձանագրվել։ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քրամայանն արձանագրում է՝ քննությանը դիմորդների մասնակցությունը 100 տոկոսանոց չէ,  կենսաբանություն առարկայից դիմորդների շարքում բացականեր կան. 111 դիմորդից 109-ն է մասնակցել: 

«Բացակայությունների պատճառները կվերանայվեն ու, եթե հարգելի պատճառով են բացակայվել,նրանք հնարավորություն կունենան հուլիսի 2-ից հետո կազմակերպված քննություններին մասնակցել և այդ ժամանակ հանձնել քննությունը»։ 

Դիմորդները քննությունից հետո հնարավորություն են ունեցել պատճենահանել ձևաթուղթը և քննության ավարտից մեկ ու կես ժամ հետո ԳԹԿ՝ atc.am կայքի միջոցով ստուգել պատասխանները։ Միասնական հաջորդ քննություններն անցկացվելու են հունիսի 10-ին ՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն առարկաներից: 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ