Նոյեմբերի 24, 2024

Ծայրահեղ ծանր վիրավորում ստացած զինծառայողի վիճակն այս պահին կայուն ծանր է

By Ասպրամ Ավանեսյան Օգոստոսի 04, 2022

Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն այցելել է վիրավորում ստացած զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին։ Օգոստոսի 3-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով 19 զինծառայողներ ստացել են տարբեր կարգի, հիմնականում՝ բեկորային վնասվածքներ։ Վիրավորներից 3-ին տեղափոխել են ՀՀ, նեղ մասնագիտական միջամտությունների խնդիր կար՝ ասում է Առողջապահության նախարարը։ Ծայրահեղ ծանր վիրավորում ստացած զինծառայողի վիճակն այս պահին կայուն ծանր է։

 

Մեր վիրավորներից 3-ին տեղափոխել ենք Երևանի տարբեր բժշկական հիմնարկներ, տեխնիկական և զուտ նեղ մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Մնացած բոլոր վիրավորների կյանքին, փառք Աստծո, վտանգ չի սպառնում, բոլորը գտնվում են բավարար վիճակում։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորը երեկ ունեցավ մեծ ծավալի վիրահատություն, այսօր մի փոքր միջամտություն կատարվեց։ Այս պահին նրա վիճակը գնահատվում է ստաբիլ ծանր։ Վիրավորումը որովայնի շրջանում էր, մեծ անոթ է վնասվել, բավականին շատ արյուն էր կորցրել, բայց այս պահին ամեն ինչ կարգավորվում է։ Ծանր վիրավորում ստացած զինծառայողները ունեցել էին որովայնի և գանգի վնասվածքներ, էլի բեկորային:

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 04 Օգոստոսի 2022 19:40
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ