Նոյեմբերի 21, 2024

Հանրակրթական դպրոցներն աշխատանքը սկսելու են սեպտեմբերի 1-ից

By «Արցախ» լրատվական Օգոստոսի 15, 2022
Հանրակրթական դպրոցներն աշխատանքը սկսելու են սեպտեմբերի 1-ից Artsakh Public Radio

Նոր ուսումնական տարվան ընդառաջ լուրեր են շրջանառվում այն մասին, թե իբր հանրակրթական դպրոցներն  աշխատանքը սկսելու են երկու շաբաթ ուշացումով՝  սեպտեմբերի    15-ից։ Այս խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում՝  «Արցախ» լրատվականին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը:   

«Այս պահի դրությամբ նման բան չկա։ Ուսումնական պլաններն արդեն հաստատվել են Արդարադատության նախարարությունում։ Ուսումնական պլաններով նախատեսված է, որ ուս․ տարին սկսվելու է սեպտեմբերին 1-ին»։

 Նոր ուսումնական տարվա շեմին  դպրոցներում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում՝ ասում է փոխնախարար Միքայել Համբարձումյանը։  

«Մի տեղ փոքր ընթացիկ վերանորոգումներ, մի տեղ կցակառույց է կառուցվում, ջերմային համակարգերն են պրոֆիլակտիկ վերանորոգվում և նման այլ նախապատրաստական աշխատանքներ»:

 Ստեփանակերտի համար 10 հիմնական դպրոցի վերանորոգումն ընթացքի մեջ է:  Կրթօջախն այս տարի էլ կգործի՝ շինաշխատանքներին զուգընթաց՝ ասում է  Համբարձումյանը:  

«Ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 1-ից կսկսվեն դասերը, բայց նախադպրոցական խումբը կարող է միքիչ ուշ սկսել՝ կապված վերանորոգման աշխատանքների հետ: Դասերը նաև երկհերթ կլինեն, քանի որ դպրոցի մի թևն է միայն օգտագործվում»:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ