ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ ԱԻՆ քարտուղարության էլեկտրոնային փոստին անհայտ անձը նամակ է ուղարկել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռումբ է տեղադրված։
«Ներկա պահին եւ մետրոպոլիտենում եւ օդանավակայանում սակրավորական աշխատանքներ են ընթանում։ Օդանավակայանից այս պահին տարհանում չի իրականացվել»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 16-ին՝ 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Ուղեւորները տարհանվել են, ուղեւորափոխադրումները՝ ժամանակավորապես դադարեցվել: