«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացել է ԱՀ քաղաքացի։ Նրա դին հայտնաբերվել է այսօր՝ «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասել է ՆԳՆ լրատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Որոնողափրկարական աշխատանքները շարունակվում են: Հայտնաբերվել է ԱՀ քաղաքացու դի: Նա 1987 թվականին ծնված Հարութ Գարաքյանն է: Նախնական տվյալներով՝ ԱՀ քաղաքացիներից այս պահին այլ որոնվող չկա: ԱՀ Ներքին գործերի նախարարությունը մշտապես կապի մեջ է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Երեկ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Փամբուկչյանին՝ միաժամանակ օգնության պատրաստակամություն հայտնել: Բայց, քանի որ այս պահին անհրաժեշտությունը չկա, օգնության խումբ չի ուղարկվել»: