Նոյեմբերի 22, 2024

Հանրապետության մի շարք դպրոցներ համալրվել են դասագրքերով

By Ասպրամ Ավանեսյան Օգոստոսի 29, 2022

Ստեփանակերտի մի շարք դպրոցներում դասագրքերի պակաս կա: Դրանցից մեկն էլ համար 3 միջնակարգ դպրոցն է: Դասապրոցեսների համար ծնողներն էին դասագրքեր գնում:  Դասագրքերի պակասը լուրջ  խնդիր է և համակարգային լուծման կարիք ունի։  Արցախում խաղաղապահ առաքելության և ռուսական համայնքի ջանքերով հանրապետության մի շարք դպրոցներ այսօր համալրվել են դասագրքերով: Այս առիթով համար 3 դպրոցում միջոցառում է կազմակերպվել: Աշակերտները երախտագիտության  խոսք են հղել բոլոր նրանց, որոնց ջանքերով իրենց դպրոցը համալրվել է անհրաժեշտ  գրքերով: 

«Համար 3 դպրոցի բոլոր աշակերտների անունից շնորհակալություն ենք հայտնում այս կարևոր և անհրաժեշտ համալրման համար: Դպրոցական դասագրքերը համարվում են կրթական գործընթացի կաևոր մասերից մեկը: Դրանց առկայությունը մեզ կոգեշնչի և կմոտիվացնի էլ ավելի: Հուսով ենք, որ մենք այս դասագրքերից կօգտվենք Արցախի խաղաղ երկնքի տակ»:

ԿԳՄՍ նախարարության ռուսաց լեզվի տեսուչ Ռուբեն Օսիպովը շնորհակալություն է հայտնում ռուսական խաղաղապահ առաքելությանը: Խաղաղության պահպանումից բացի, նրանք Արցախում նաև հումանիտար հարցեր են լուծում: 

«Արցախցիների տարբերվող հատկանիշները անկեղծությունն է, հայրենասիրությունը: Հայ ժողովուրդը շատ ցավ է տեսել, բայց այն հաղթահարել է արժանապատիվ: Այսօրվա  օրը մեզ պարտավորեցնում է ապրել այս հողի վրա՝ հարգելով մեր զոհված ազատամարտիկների հիշատակը»:  

  Մեր երեխաների կրթութան մեջ սա կարևոր ներդրում է՝ ասում է պետնախարար Արտակ Բեգլարյանը: Սրանով ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում որակյալ կրթություն ստանալու համար: Նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն կրթական,   այլև քաղաքական առումով: 

«Ի լրումն հայկական, հայերեն կրթության մեր երեխաները ստանում են ռուսական կրթություն, հետ չմնալով ռուսաստանցի աշակերտներից: Այսօրվա նախաձեռնությունը նաև քաղաքական նշանակություն ունի, քանի որ այս դասագրքերը, գեղարվեստական գրականությունը կարևոր կլինի հայ ռուսական դարավոր բարեկամության մեջ»:  

 Դպրոցի համար դասագրքերի  այս համալրումը մեծ աջակցություն  են համարում:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ