Նոյեմբերի 22, 2024

Ստեփանակերտ-Մարտակերտ նոր ճանապարհը պատրաստ կլինի հոկտեմբերին

By Վիկտորյա Սարգսյան Սեպտեմբերի 03, 2022

Մարտակերտ- Ճանկաթաղ-Վարդաձոր ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերին։ Մայրուղուց դեպի Ճանկաթաղ տանող ավտոճանապարհի 15-ից մինչև 22-րդ կիլոմետրի աշխատանքները վստահվել է «Ճանշին» ՓԲԸ-ը։ «Ճանշին»-ի աշղեկ Հովիկ Սարգսյանի խոսքով՝ հողային աշխատանքները սկսել են անցյալ տարվա օգոստոսից։ Ասֆալտապատումը կավարտեն սահմանված ժամկետներում։ 

«Խոշորահատիկ ասֆալտաբետոնը հասցրել ենք համարյա 5-րդ կմ իսկ մանրահատիկ ասֆալտբիտոնը՝ 2-րդ կմ։ Աշխատանքները ընթանում են նորմալ։ Խանգարող համգամանքներ չկան։ Միայն տեղանքն է մի քիչ բարդ՝ շրջադարձերը շատ են։ Ինձ թվում է՝ ամեն ինչ նորմալ կլինի և աշխատանքները ժամանակին կավարտենք»։

 Ճանապարհի անվտանգության համար կկառուցվեն բետոնե ալգելափակոցներ։ Նախատեսված է նաև ջրահեռացման համակարգերի կառուցում։ 

«Արդյունքում կստանանք նորմալ, ճանապարհաշինարարական բոլոր նորմերին համապատասխան ճանապարհ։ Ճանապարհի պաստառի լայնությունը ամենամեծը 10 մետր է, ամենափոքրը՝ 7-7,5 մետր։ Երթևեկելի մասը 6-8 մետր լայնություն ունի»։

 Ճանապարհի 22-րդ կիլոմետրին ենք։ Նելսոն Հարությունյանին վստահվել է աշխատանքի ամենապատասխանատու մասը՝ հենց ասֆալտի տեղադրումը։ Երկար տարիների փորձ ունեցող մասնագետը հավաստիացնում է՝   կունենանք անվտանգ ու որակյալ ճանապարհ։ 

«Արդեն 23 տարի է՝ աշխատում եմ այս ոլորտում։ Այժմ աշխատում ենք դեպի Ճանկաթաղ տանող ճանապարհին։ Ասֆալտի որակը շատ լավն է։ Առավոտյան ժամը 7-ից սկսում ենք աշխատել մինչև ուշ երեկո, որպեսզի ճանապարհը ժամանակին պատրաստ լինի»։

 Դեպի Մարտակերտ տանող նոր ճանապարհի շինարարությանը  ներգրավված են «Վերածնունդ», «Քարավան» և «Ճանշին» շինարարական կազմակերպությունները: Ճանապարհը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ