Նոյեմբերի 22, 2024

8 միլիարդերորդ մարդը ծնվել է Հայատանում

By «Արցախ» լրատվական Նոյեմբերի 15, 2022

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը, համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հաստատված և հրապարակված տվյալների, լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը։ Աշխարհի ութմիլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ Կարեն Զաքարյանի և Անի Քոչարյանի դուստրը, ծնվել է 2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ վիճակում։

Այսօր Երկիր մոլորակի բնակչությունը պաշտոնապես գերազանցել է 8 միլիարդը: Տվյալները հրապարակել է ՄԱԿ-ը: Նրանց կանխատեսումներով՝ 8,5 միլիարդի հաջորդ սահմանը կանցնի 2030 թվականին։ Ընդամենը 48 տարվա ընթացքում աշխարհի բնակչությունը կրկնապատկվել է՝ չորսից հասնելով ութ միլիարդ մարդու: 7 միլիարդի վերջին խոշոր նշագիծը մարդկությունն անցել է 2011 թվականի հոկտեմբերի 31-ին։ Ամենաբազմամարդ երկիրը Չինաստանն է, այնուհետև՝ Հնդկաստանը:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ