Նոյեմբերի 21, 2024

Ինչպե՞ս է աշխատում Ստեփանակերտի երեխայի և ընտանիքի կենտրոնը

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 12, 2023

ՔՈԱՖ-ն իր գործունեության աշխարհագրությունն ընդլայնել է 2022 մարտին՝ ընդգրկելով նաև Արցախը։  Սկզբում Ստեփանակերտում բացվեց  գրասենյակը, իսկ հոկտեմբերին գրասենյակի տարածքում՝   երեխայի և ընտանիքի  կենտրոնը։ Կետրոնի շահառուները 3-6 տարեկան երեխաներն են։ Այստեղ   4 տեսակի ծառայություն է մատուցվում․ անհատական-հոգեբանական, լոգոպեդական,   սոցիալական աշխատանքի, ինչպես նաև խմբային ծառայություններ՝ ասում է ՔՈԱՖ-ի Արցախի ծրագրերի համակարգող Դիանա Մովսիսյանը։

 «Անհատական ծառայությունների շահառուներն են ինչպես երեխաները, այնպես էլ նրանց ընտանիքի անդամները, քանի որ այդ աշխատանքը տարվում է ծնողների հետ սերտ համագործակցությամբ։ Մեր 4-րդ ծրագիրը խմբային ծառայությունն է, որը առաջարկում է վաղ նախադպրոցական կրթություն։ Այժմ գործում են 4-6 տարեկանների տարբեր խմբեր։ Սա կոչվում  է Մանկան զարգացման անկյուն են հաճախում թվով 45 երեխաներ»։  

Երեխայի և ընտանիքի կենտրոնն  աշխատում է շաբաթական 7 օր։ Դիանա Մովսիսյանի խոսքով՝ նրանք այսպիսիով փորձում են ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Կենտրոնը նպատակ ունի երեխայի մոտ զարգացնել ինքնավստահություն, ինքնաճանաչողություն, տալ հնարավորություն ազատ արտահայտվելու, և սովորել սովորեցնելու։  Ներկայումս Կենտրոն է հաճախում մոտ 110 երեխա, Ստեփանակերտից և  շրջաններից։ Նախկինում նրանց թիվն ավելի մեծ էր։  

«Այս ընթացքում մենք ունեցել ենք մոտ 140 շահառու։ Մոտ 30 շահառուների  խնդիրը լուծվել է, ինչի համար մենք շատ ուրախ ենք։ Ոգևորիչ է, երբ տեսնում ես, որ կարող ես օգտակար լինել այսքան թվով երեխաներին և նրանց ընտանիքներին»։

 Կենտրոնի ծառայություններից օգտվել ցանկացողների թիվը մեծ է։ Հատկապես պահանջված են   լոգոպեդական   ու անհատական-հոգեբանական ծառայությունները։ Արդեն ծրագրին  սպասողների ցուցակ է ձևավորվել։ Հարցին լուծում տալու համար ՔՈԱՖ-ը վերջերս մեկնարկել է հատուկ դրամահավաք։ Նպատակը՝ Արցախում շրջափակման մեջ գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին այս դժվարին ժամանակահատվածում աջակցելն է՝ ասում է հիմնադրամի զարգացման ծրագրերի թիմի ղեկավար Իննեսա Գրիգորյանը։ 

«Եթե մենք կարողանանք հայթայթել ավելի շատ գումարներ և եթե այդ առումով դրամահավաքը հաջող համարվի մենք կարող ենք գրեթե կրկնապատկել մեր շահառուների թիվը։ Երեխաները կարող են ավելի շատ գալ, մասնագետների թիվը կավելանա, աշխատատեղերի ավելացման առումով տնտեսական ներգործություն կունենա ծրագիրը։ Այս առումով մենք միայն ուրախ կլինենք, եթե կարողնանաք հաջողությամբ ավարտել այն գործը, որը սկսել ենք»։

 Իննեսա Գրիգորյանի խոսքով կան վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում  նախադպրոցական տարիքի երեխաների մոտ 70 տոկոսը չի ստանում անհրաժեշտ նախադպրոցական գիտելիք։ Կարիքն առավել զգալի  է Արցախի պարագայում՝ ասում է։ Պատճառը ինչպես շրջափակումը, այնպես էլ վերջին տարիներին Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են․ պատերազմ, էսկալացիաներ, ահաբեկչություններ, կորոնավիրուս, հետո արդեն շրջափակում։ 

«Կենտրոնը, կարելի է ասել՝ հույսի նշույլ է մթության մեջ  այդ դժվարությունների պարագայում։ Երեխաներն այնտեղ մի քանի ժամ անցկացնելով կարողանում են ստանալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրենց մանկությունը արժանապատիվ վայելելու համար։ Հիմնադրամի գործուներության առանցքում մանկան վաղ կրթությունն է։  Կարևորում ենք նաև հոգեբանական աջակցություն տրամադրելը, քանի որ երեխաները համարվում են հասարակության ամենախոցելի խումբը»։ 

Շրջափակման հարուցած խնդիրները չէին կարող չանդրադառնալ կենտրոնի բնականոն գործունեության վրա։ Չնայած սենյակները շատ հաճախ ցուրտ էին, երբեմն մութ, բայց կենտրոնը մեկ օր  անգամ  չի դադարել գործել՝ գոհունակությամբ նշում է Դիանա Մովսիսյանը։ 

«Որդեգրել ենք այնպիսի քաղաքականություն, որ ՔՈԱՖ-ը անկախ  տարբեր հանգամանքներից պետք է իրականացնի իր առաքելությունը, որովհետև մենք մատուցում ենք այնպիսի ծառայություններ, որոնք խիստ անհրաժեշտ են։   Այդ ծառայություններում  անընդհատ միջամտությունը խիստ անհրաժեշտ է»։ 

Կենտրոնի մասնագետներն ամեն ինչ անում են իրենց առաքելությունը արժանապատիվ կատարելու համար։ Նրանք համապատասխան վերապատրաստում են անցել Հայաստանի Հանրապետությունում։ Արցխայան կենտրոնը սերտ կապի մեջ ՔՈԱՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ՝ ասում է Դիանա Մովսիսյանը։  Բոլոր մասնագետները  կցված են իրենց անհատական ծառայությունների հայաստանյան ղեկավարներին, որոնք ըստ անհրաժեշտության խորհրդատվություններ են իրականացնում՝ 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ