Այսօր ժամը 09:00-ին, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ադրբեջանի ՊՆ- ը երեկվա ընթացքում չորս անգամ ապատեղեկատվություն էր տարածել՝ սեփական ստորաբաժանումների՝ հրադադարի պարբերական խախտումներն արդարացնելու համար։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից՝ հերքելով Ադրբեջանի տարածած այն հայտարարությունը, թե ՊԲ-ի ստորաբաժանումներն իբր իրականացրել են ամրաշինական աշխատանքներ և որոնք, իբր հերթական անգամ, կասեցվել են ադրբեջանական ԶՈՒ-ի ստորաբաժանումների ձեռնարկած միջոցների արդյունքում:
Ապատեղեկատվություն է նաև այն, որ ՊԲ-ի ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 23:25-ի սահմաններում իբր կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։