Ադրբեջանի ՊՆ-ը կրկին ապատեղեկատվություն է տարածել. թե ՊԲ-ի ստորաբաժանումները հուլիսի 12-ին` ժամը 09:25-ի սահմաններում իբր կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Դա հերթական ապատեղեկատվությունն է», նշված է Արցախի պաշտպանական գերատեսչության տարածած հայտարարությունում: