Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում հուլիսի 14-ին, ժամը 19:20-ի սահմաններում խախտել է հրադադարը» կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», նշված է Արցախի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։