«Հանրապետական բժշկական կենտրոն»-ից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունը։
8 բուժառու, որ պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ՝ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ ԿԽՄԿ-ի մեքենաներով վերադարձել են Արցախ։
«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 41 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 99 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։