Նոյեմբերի 21, 2024

Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով

By Արցախ լրատվական Հուլիսի 17, 2023

Պայմանավորված վառելիքի գերսղությամբ՝ հանրային տրանսպորտն Ստեփանակերտում վաղվանից` հուլիսի 18-ից, կգործի խիստ սահմանափակ ծավալով, շրջափակումից առաջ եղած ժամանակացույցի հետ համեմատած` ընդամենը 2,4%-ով։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Քաղաքային տրանսպորտի բոլոր ուղղությունները կդադարեն սպասարկվել՝ բացառությամբ Նոր Արեշ և Աջափնյակ թաղամասերի։ Դեպի Նոր Արեշ երթուղու սպասարկումը կիրականացվի 15 երթով՝ ժամը 8։00-19։00, իսկ Աջափնյակ թաղամասի սպասարկման ժամերն են՝ 7։45, 8։20, 14։15, 17։30, 19։00։

Միջհամայնքային երթուղիները շարունակելու են սպասարկվել դեռևս գործող չվացուցակով, մեզ հետ զրույցում նշել է ԱՀ ՏԿԵ նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը:

Last modified on Շաբաթ, 22 Հուլիսի 2023 07:03
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ