Արցախի հիդրոօթերևութաբանության ծառայությունից հայտնում են, որ hանրապետության տարածքում հուլիսի 22-ին դիտվի փոփոխական ամպամածություն, սպասվում է առանց տեղումների եղանակ: Վայրկյանում 3–5 մետր արագության հարավ-արևելյան քամի: Օդի ջերմաստիճանը գիշերը՝ 20–24, ցերեկը՝ 32–37 աստիճան տաքություն:
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ վաղը՝ հուլիսի 22-ին սպասվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման նորմայից բարձր ինտենսիվություն: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: