Արցախի հիդրոօթերևութաբանության ծառայությունից հայտնում են, որ hանրապետության տարածքում հուլիսի 26-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ցերեկը՝ առանց տեղումների եղանակ: Վայրկյանում 3–5 մետր արագության հարավ-արևելյան քամի: Օդի ջերմաստիճանը գիշերը ՝ 19–21, ցերեկը՝ 28–32 աստիճան տաքություն: