ԿԽՄԿ-ը կողմերի հետ նախապես համաձայնեցնում է տեղափոխվող անձանց ցուցակները՝ միջադեպերից խուսափելու համար:
Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրի, վիճակի մասին Կարմիր խաչը այս պահին ոչ մի տեղեկություն չի կարող հայտնել։ «Արցախ» լրատվականին ասել է ԿԽՄԿ-ի արցախյան գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։ Մուսայելյանը հավելել է, որ ԿԽՄԿ-ը կողմերի հետ նախապես համաձայնեցնում է տեղափոխվող անձանց ցուցակները՝ միջադեպերից խուսափելու համար։