Արցախի հիդրոօթերևութաբանության ծառայությունից հայտնում են, որ hանրապետության տարածքում վաղը կդիտվի պարզ. առանց տեղումների եղանակ: Վայրկյանում 2–3 մետր արագության հարավարևմտյան քամի: Օդի ջերմաստիճանը գիշերը՝ 21–25, ցերեկը՝ 36–40 աստիճան տաքություն:
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունն օգոստոսի 9–14-ն սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00–17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: