Արցախի հիդրոօթերևութաբանության ծառայությունից հայտնում են, որ hանրապետության տարածքում օգոստոսի 12-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, սպասվում է առանց տեղումների եղանակ: Վայրկյանում 2–3 մետր արագության հարավարևմտյան քամի, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում վայրկյանում 12–15 մետր: Օդի ջերմաստիճանը գիշերը՝ 19–22, ցերեկը՝ 35–40 աստիճան տաքություն:
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը մինչև օգոստոսի 14-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00–17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: