Ադրբեջանի ԶՈւ կրակոցից զինծառայող է վիրավորվել: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ՀՀ ՊՆ-ը: «Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն»,-ասվում է հաղորդագրությունում:
ՀՀ ՊՆ հաղորդմամբ` զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր: