Արցախի հիդրոօթերևութաբանության ծառայությունից հայտնում են, որ hանրապետության տարածքում այսօր կդիտվի թույլ ամպամածություն, սպասվում է առանց տեղումների եղանակ: Վայրկյանում 2–3 մետր արագության հարավարևելյան քամի։ Օդի ջերմաստիճանը գիշերը՝ 18–21, ցերեկը՝ 33–37 աստիճան տաքություն:
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունն այսօր սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00–17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: