Օգոստոսի 17- ին, ժամը 17:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժն օրվա ընթացքում երկրորդ անգամ խախտել է հրադադարը` Ասկերանի շրջանում հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։
Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Արցախի ՊՆ-ը։
Ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։