Նոյեմբերի 24, 2024

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ 11 բուժառու տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ. ԱՀ ԱՆ

By Արցախ լրատվական Օգոստոսի 18, 2023

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ 11 բուժառու ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, այսօր տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

«Նախատեսվում է օրվա ընթացքում, ԿԽՄԿ-ի մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուի՝ ուղեկցողների հետ միասին, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 երեխա, 8-ը՝ գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 82 բուժառու, իսկ 4-ը՝ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. նրանցից 2-ը` ծայրահեղ ծանր վիճակում։

Last modified on Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023 13:30
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ