Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումներն օգոստոսի19-ին`ժամը 16:00-ի սահմաններում, իբր կատարել են ամրաշինական աշխատանքներ Ասկերանի շրջանում, ինչն իբրև թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով և գյուղատնտեսական աշխատանքները ներկայացնելով որպես շփման գծի ինժեներական կահավորում, Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել հացահատիկի բերքահավաքը խափանելու նպատակով իր ստորաբաժանումների կողմից պարբերաբար բացվող կրակը»,- նշված է պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում: