Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Օգոստոսի 21- ին, ժամը 05:50-ից 6։30֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում տուժածներ չկան»,-ասվում է Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում: Նշվում է, որ հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։