Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Օգոստոսի 23- ի լույս 24- ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ Մարտունու շրջանում խախտել է հրադադարը ` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում տուժածներ չկան»,-ասվում է Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:
Նշվում է, որ հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։