Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 28-ին` ժամը 19:20-ից 20։55-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել ԱՀ Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։