«Ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, չի համապատասխանում իրականությանը:
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են 3 և վիրավորվել 2 զինծառայողներ. այլ կորուստների կամ տուժածների մասին տեղեկությունները կեղծիք են»,- ասվում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում։