Ադրբեջանի ՊՆ֊ը հաղորդագրություն է տարածել, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7֊ին, ժամը 12:35-14։00 ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի և Մարտունու շրջաններում, ապատեղեկատվություն է։
Ադրբեջանի ՊՆ-ն զգալիորեն ավելացրել է ստահոդ հաղորդագրությունների հաճախականությունը, ինչին զուգահեռ իրականացվում են անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ։ Ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար, հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։