Դեկտեմբերի 26, 2024

ԱՀ ՊՆ-ը շարունակում է հերքել ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը

By Արցախ լրատվական Սեպտեմբերի 11, 2023

Հայկական կողմը շարունակում է հերքել Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները իբր դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և կեղծ է։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, որոշակիորեն փոխվել է նաև այդ կեղծ հաղորդագրությունների բնույթը. եթե մինչ այժմ ադրբեջանական կողմը ՊԲ-ին ներկայացնում էր հրադադարը խախտելու կամ զենք-զինամթերքի փոխադրման կեղծ մեղադրանքներ, ապա այժմ հնչեցնում է դիվերսիոն գործողություններ իրականացնելու կամ այդպիսի գործողությունների նախապատրաստություն կատարելու վերաբերյալ շինծու մեղադրանքներ»,-ասվում է հաղորդագրութոյւնում: Արցախի պաշտպանական գերատեսչությունն ընդգծում է, որ Ադրբեջանի ՊՆ նման պնդումները իրականության հետ որևէ աղերս չունեն։ Այդ եղանակով ադրբեջանական կողմն իրականացնում է հերթական սադրանքի տեղեկատվական ակտիվ նախապատրաստություն։

Last modified on Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023 06:09
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ