Ադրբեջանի ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ին ժամը 19:00-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ կատարել են դիվերսիոն֊հետախուզական ներթափանցման փորձ , ինչն իբր թե կասեցվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, և նահանջել են ունենալով մեկ վիրավոր, ծայրեծայր կեղծիք է։
Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: