Ադրբեջանը կրկին տարածում է ապատեղեկատվություն: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ԱՀ ՊՆ-ը:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սեպտեմբերի 15֊ին ` ժամը 09:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է Արցախի պաշտպանական գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում: