Այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է: 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում սպանվեց տեղի «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Մարդու ամենակարևոր իրավունքը՝ գիտենալու իրավունքն է,- ասում էր նա: Դինքի ամբողջ կյանքը պայքար էր՝ հանուն ճշմարտության: Դինքի սպանությունից հետո Ակոսի խմբագրատան առաջ տասնյակ հազարավոր մարդիկ պարզել էին « Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս հայ ենք» գրություններով պաստառներ: Լիբանանահայ համայնքի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանի խոսքով այսօր էլ կարևոր է, որ մենք բոլորս Հրանտ Դինք լինենք: