Այս լեռնակղզում լեռնաքարե՞րն են շատ, թե՞ կերպաձևված շիրմաքարերը: Եվ ծառե՞րն են շատ այս լեռնակղզում, թե՞ վեր ծառացած սուրբ խաչքարերը: Եվ ավելի շատ անտա՞ռ է հատվել, թե՞ անսուրբ ձեռքով խաչքար է ջարդվել դարեր ալեծեծ այս լեռնակղզում... Սակայն ես այսօր և ամենայն օր մշտական վշտով նրա՛նց եմ ողբում, ովքեր չունեցան շիրմաքար-շիրիմ, ինչպես՝ չունեցան պատանք-պատարագ... Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է։ Twitter