Արցախում կորոնավիրուսից մահվան 2 նոր դեպք է գրանցվել: Երեկ կատարված 108 թեստավորումից հասատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք: ԱՆ հաղորդմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր: Բժիշկները 7 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,14-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1931 նոր դեպք, արձանագրվել է մահվան 1 դեպք, առողջացել է 147 քաղաքացի: